Կաշառք` ավարտական քննությունը դրական գնահատելու համար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 24, 2010 13:05

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի թերապևտիկ ստոմատոլոգիական ֆակուլտետի երկու ուսանողներ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն հայտարարություն են տվել, որ նույն ֆակուլտետի ամբիոնի վարիչ, 1971 թ. ծնված Արմեն Հարությունյանը ամբիոնի ասիստենտ ու ավարտական քննություններ ընդունող հանձնաժողովի անդամ, 1964 թ. ծնված Արմինե Գևորգյանի միջոցով իրենցից պահանջում է 1000-ական ԱՄՆ դոլար` ավարտական քննությունը դրական գնահատելու համար:

Միջոցառումների իրականացման արդյունքում` մայիսի 22-ին, նշված ամբիոնի վարչական շենքում, հիշյալ քաղաքացիներից 2000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալուց հետո Արմինե Գևորգյանը փաստով մերկացվել ու բերման է ենթարկվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն:

Կաշառքի առարկա 2.000 ԱՄՆ դոլարն առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն` հետագա ընթացքը լուծելու համար:

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply