Տեղի է ունեցել պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 24, 2010 12:56

Այսօր  տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13238108 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 մլրդ 404 մլն 800 հազար դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 955 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 968 457 917 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.8846 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.7700 տոկոս:

Ինչպես հաղորդում է ֆինանսների նախարարության  տեղեկատվության և հասարակայնության հետ  կապերի բաժինը՝  աճուրդին մասնակցել է 10 դիլեր և գանձապետական պահառուն:

Դիտվել է 928 անգամ:
Print Friendly

Leave a Reply