Վրաստանի ընդդիմությունը փակել է մայրուղիները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2009 17:16

16Վրաստանի ընդդիմությունն այսօր կարճ ժամանակով փակել է Քուռ գետի երկու ափերով ձգվող գլխավոր մայրուղիները` խոստանալով, որ բողոքի նման ակցիաներ պարբերաբար կկազմակերպվեն նաև առաջիկայում:

Ռուսական «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ` փակմանը մասնակցող «Ժողովրդավարական շարժում` միացյալ Վրաստան» շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն նշել է, որ ակցիան պատասխան է մայիսի 19-ին Վրաստանի ՆԳՆ շենքի մոտ գտնվող ընդդիմադիրների և նրանց աջակիցների 60 ավտոմեքենաների կալանքին:

Lenta.ru
Լուսանկարը` AFP գործակալության

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply