Պարզվել է երեխայի ինքնությունը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 24, 2010 12:08

Մայիսի 21-ին, ժամը 21.21-ին Արտաշատի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ջրաշեն գյուղին հարակից ջրանցքում հայտնաբերվել է դիակ, եւ այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ժամը 21.26-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը:

Փրկարարների ուժերով ջրանցքից դուրս է բերվել եւ իրավապահ մարմիններին հանձնվել անձը չպարզված մոտ 8 տարեկան աղջկա դի:

Ոստիկանության աշխատակիցները պարզել են, որ երեխան ապրիլի 20-ից որոնվող, 2001 թ. ծնված, Երեւանի Բրյուսովի 28/4 հասցեի բնակչուհի Ազալիա Գադելշինան է:

Դիտվել է 922 անգամ:
Print Friendly

Leave a Reply