Ռումբի սպառնալիքի մասին կեղծ ահազանգի հեղինակը հայտնաբերվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 24, 2010 10:55
Մայիսի 20-ին, ժամը 17.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Կենտրոնականի բաժնում ահազանգ էր ստացվել, որ «Տաշիր» առևտրի կենտրոնում ռումբ է դրված, որը մեկուկես ժամից պայթելու է:
Մեկնած օպերատիվ խումբը համապատասխան միջոցառումներ իրականացնելուց հետո պարզել էր, որ ահազանգն իրականությանը չի համապատասխանում:
Մայիսի 21-ին ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Կենտրոնականի բաժնի ՔՀԲ ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սուտ հաղորդումը տվել է Գյումրիի բնակիչ, 1988 թ. ծնված Արկադի Գևորգյանը:
Մայիսի 21-ին՝ ժամը 21.40-ին, Գևորգյանը բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է քննություն:






Facebook
Tweet This
Email This Post
