Սինգապուրյան պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր հայ ըմբիշին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 23, 2010 21:40

Լեհաստանի Պոզնան քաղաքի մարզապալատում անցկացված վարկանիշային մրցաշարում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին Սինգապուրւմ օգոստոսին կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերի մեկ ուղեգիր: 85 կգ քաշայինների պայքարում  Վարոս Պետրոսյանը, վերելքով անցկացնելով նախնական փուլերի հանդիպումները, իրավունք ստացավ հանդես գալու եզրափակչում: Իսկ դա նշանակում էր, որ նա կատարել է առաջադրանքը, քանի որ խաղերի ուղեգրի էին արժանանում  միայն առաջին երկու տեղերը գրավող ըմբիշները:  Ցավոք, Պետրոսյանը վճռորոշ գոտեմարտում պարտվեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Ադջիգովին և բավարարվեց արծաթե մեդալով: Եվս չորս քաշային կարգերում խաղարկվեցին ուղեգրեր, սակայն մեր երկրի ներկայացուցիչներին հաջողությունն ուղեկից չէր: Ալբերտ Վարդանյանն (42 կգ), Սուրեն Հասրաթյանը (58 կգ) պարտվեցին հենց առաջին հանդիպումներում և դուրս մնացին պայքարից: Ռուդիկ Մկրտչյանը (50 կգ) և Ասատուր Արշակյանը (69 կգ) հասան կիսաեզրափակիչ, բայց չկարողացան հաղթահարել այդ արգելքը: Նրանք անհաջող հանդես եկան նաև սփոփիչ հանդիպումներում ու անմասն մնացին նաև խաղարկված բրոնզե մեդալներից: Հայաստանի ազատ ոճի պատանի ըմբիշները երկու մեդալ նվաճեցին, սակայն չտիրացան խաղերի ոչ մի ուղեգրի:48 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը  և  76 կգ քաշային Գևորգ Համբարձումյանը կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Գոռ Գրիգորյանը (54 կգ), Սամվել Պետրոսյանը (63 կգ) և գերծանր քաշային Համլետ Աբրահամյանը  դուրս մնացին  պայքարից առաջին գոտեմարտերից հետո:

Դիտվել է 1470 անգամ:
Print Friendly

Leave a Reply