Պատմությունը կրկնվում է

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 23, 2010 21:08

Հայաստանի հոկեյիստները որակազրկվել են: Պատճառն այն է, որ  ապրիլին Երևանում կայացած աշխարհի առաջնության C խմբի մրցաշարում մեր թիմի կազմում հանդես եկած մարզիկների թվում ի հայտ են եկել այնպիսիք, որոնց փաստաթղթերը թերի են: Ինչպես հայտնի է, մեր ընտրանու կազմը համալրել էին ԱՄՆ-ում բնակվող և մրցելույթներ ունեցող մի խումբ մեր հայրենակիցներ: Այժմ Տափօղակով հոկեյի միջազգային ֆեդերացիան պետք է վճռի, թե ինչպիսին պետք է լինի պատիժը: Հիշեցնենք, որ 2008-ին մերոնք նույն բանի համար որակազրկվել էին մեկ տարով և Հայաստանի բոլոր տարիքային խմբերի հոկեյիստների  հավաքականները մեկ տարով զրկվել էին միջազգային հանդիպումներ անցկացնելու իրավունքից:

Դիտվել է 1507 անգամ:
Print Friendly

Leave a Reply