Երկու մրցանակակիր վերջին օրը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 23, 2010 21:00

Իսպանիայի Վալենսիա քաղաքում ավարտված  Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնության վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից երկուսը դարձան մրցանակակիր: +94 կգ քաշայինների պայքարում Գոռ Մինասյանը երկամարտում ճանաչվեց երկրորդը` 340 (155+185)  կգ: Երրորդ տեղը զբաղեցրեց Միշա Մուրադյանը` 321 (140+181) կգ: Այս քաշային կարգում հաղթեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեն` 345 (158+187) կգ: 94 կգ քաշային կարգում հանդես եկած Համլետ Պողոսյանը զբաղեցրեց 5-րդ տեղը` 320 (145+175) կգ: Առաջին տեղը գրավեց ռուսաստանցի Թիմուր Նանիևը` 327 կգ:

Դիտվել է 1613 անգամ:
Print Friendly

Leave a Reply