Բ.Սահակյան. ՙԼՂՀ-ում ժողովրդավարությունն անկախության եւ ինքնիշխանության հետ մեկտեղ մեծագույն արժեք է՚
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2010 13:45
Շատ հաճելի է ապրել մի երկրում, որտեղ հարգվում են արժեքները, իսկ ժողովրդավարությունն անկախության եւ ինքնիշխանության հետ մեկտեղ մեր երկրի համար մեծագույն արժեք է՚,- ասաց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններում քաղաքացիական պարտքը կատարելուց` քվեարկելուց հետո:
ԼՂՀ նախագահը նշեց, որ ընտրությունները բարձր մակարդակով կազմակերպելու համար առաջին հերթին շնորհակալ է Արցախի ժողովրդին` ցուցաբերած բարձր գիտակցության համար: Նորընտիր Ազգային ժողովից իր ակնկալիքների հետ կապված Արցախի նախագահը հույս հայտնեց, որ այն, նախորդի համեմատ, պետք է ավելի որակով լինի. ՙԳաղտնիք չէ, որ վերջին տարիներին մեր երկրում սկսել է ձեւավորվել քաղաքական մշակույթ: Կարծում եմ` նոր խորհրդարանը այդ մշակույթի կրողն ու զարգացնողը պետք է լինի՚,-ասաց Բ. Սահակյանը:
Խոսելով ԼՂՀ քաղաքական դաշտում ընդդիմության բացակայության մասին` նախագահն ասաց, որ արհեստական ընդդիմություն ստեղծելը համարում է ոչ ժողովրդավարական, իսկ այս ընտրությունների ընթացքում նկատելի են ընդդիմադիր տրամադրությունները:






Facebook
Tweet This
Email This Post
