ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում տեղական ժամանակով 14:00-ի դրությամբ` մասնակցությունը կազմել է 46,54 տոկոս

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2010 14:30

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում այսօր անցկացվող խորհրդարանական ընտրություններում տեղական ժամանակով 14:00-ի դրությամբ` մասնակցությունը կազմել է 46,54 տոկոս: Ինչպես լրագրողներին հայտնել է ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը, արդեն քվեարկել է 44 հազար 357 ընտրող ընտրացուցակներում ներառված 95 հազար 303 ընտրական իրավունք ունեցողներից:

ԿԸՀ ստացվել է երկու դիմում-բողոք, որոնք ոչ նշանակալի խախտումների են վերաբերվում` կապված քարոզչության հետ: Այդ տեղեկատվությունը վերլուծվում է ԿԸՀ-ի կողմից: Ե.Արզումանյանի խոսքերով` ընտրություններին ակնկալվում է 60-70 տոկոս մասնակցություն:

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով 16 տեղերի համար պայքարելու են 40 պատգամավորության թեկնածուներ, իսկ համամասնական ընտրակարգով 17 տեղերի համար` կուսակցությունների կողմից առաջադրված 82 թեկնածուներ: Ընտրություններին հայտ են ներկայացրել չորս կուսակցություններ` ՙԱզատ Հայրենիք՚, որը գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի ժողովրդավարական, որի նախագահն է գործող Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը եւ Արցախի կոմունիստական կուսակցությունը:

Դիտվել է 1252 անգամ:
Print Friendly

Leave a Reply