ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն բարձր է գնահատում ԼՂՀ խորհրդարանական ընտրությունների կազմակերպվածության մակարդակը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2010 16:51
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 10 համամասնական եւ 5 մեծամասնական թեկնածուներով:
Այսօր քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը նշեց. ՙԻմ կարծիքով, նորընտիր Ազգային ժողովն առաջին հերթին մեծ դեր կունենա առաջիկա հինգ տարիներին Արցախի հիմնախնդրի լուծման համար: Տնտեսական բարեփոխումները, մեր կարծիքով, պետք է վերածել արմատական բարեփոխումների, ինչին ձգտելու է ՀՅԴ-ն` ժողովրդի քվեն ստանալու դեպքում՚:
Խոսելով ընտրությունների կազմակերպման մասին` Ա. Սարգսյանն ասաց, որ այս ընտրություններն իրենց կազմակերպվածության մակարդակով նշանակալից քայլ են Արցախի ճանաչման գործընթացի ճանապարհին:






Facebook
Tweet This
Email This Post
