Իրանը և Վրաստանը պայմանավորվել են վիզային ռեժիմի փոխանակման շուրջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 23, 2010 17:17

Իրանի արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Ռամին Մեհմանփարաստը իր Թբիլիսի այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը շուտով կստորագրեն պայմանագիր` նվազեցնելու վիզային սահմանափակումները. այս մասին հաղորդում է presstv.ir-ը:

Պայմանավորվածությունն ուժի մեջ կմտնի արդեն սեպտեմբերին:

Մեհմանփարաստը նաև նշել է Վրաստանում իրանական հյուպատոսարանի բացման և իրանա-վրացական տնտեսական հարաբերությունների բարելավման հարցերով միջկառավարական հանձնաժողովի ստեղծման մասին:

«Մենք նաև կբացենք հյուպատոսարան Բաթումի քաղաքում»,-ասել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը. հաղորդում է Fars News Agency-ն:

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին արդեն երկրորդ անգամ իր իրանցի գործընկերոջը` Մահմուդ Ահմադինեժադին, հրավիրել է Թբիլիսի. Մեհմանփարաստը հույս է հայտնել, որ այդ այցի ստույգ ժամանակը կորոշվի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքիի` Հանրապետություն ուղևորությունից հետո:

Դիտվել է 2245 անգամ:
Print Friendly

Leave a Reply