Արցախում խորհրդարանական ընտրություններն անցնում են ընտրողների ակտիվ մասնակցությամբ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 23, 2010 14:00

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 5-րդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները մեկնարկել են տեղական ժամանակով 08.00-ին եւ համաժողովրդական քվեարկության համար բացվել են բոլոր` 273 ընտրական տեղամասերը: Ժամը 11:00-ի դրությամբ, ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանի տեղեկացմամբ, ընտրություններին մասնակցել են 19 769 ընտրողներ կամ 20.74 տոկոսը:

Քվեարկությունը կտեւի մինչեւ 20.00-ն, որից անմիջապես հետո ընտրական տեղամասերը կփակվեն, եւ սկիզբ կառնի քվեաթերթիկների հաշվառման գործընթացը: Քվեարկությանը, ըստ ընտրացուցակների, մասնակցում է ԼՂՀ ընտրելու իրավունքով օժտված 95 303 քաղաքացի:

ԼՂՀ խորհրդարանական ընտրությունները դիտարկում են շուրջ 120 միջազգային դիտորդներ 15 երկրներից` Հայաստանից, Սլովակիայից, Ռուսաստանից, Չեխիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Հարավային Օսիայից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Իրանից, Գերմանիայից, Աբխազիայից, Հոլանդիայից, Դանիայից եւ Մերձդնեստրից: Բացի այդ, ընտրությունների ընթացքին հետեւում են 22 տեղական դիտորդներ: Ընտրությունները լուսաբանում են տեղական եւ արտասահմանյան ԶԼՄ–ների շուրջ 60 ներկայացուցիչներ:
Նյութը դիտվել է 33 անգամ

Դիտվել է 2317 անգամ:
Print Friendly

Leave a Reply