Արա Հարությունյան. ՙՔվեարկել եմ հանուն մեր երկրի ապագայի՚
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | May 23, 2010 16:44
Արցախի խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած չորս կուսակցություններից ՙԱզատ Հայրենիք՚-ը, որն ընտրություններին մասնակցում է համամասնական եւ մեծամասնական պատգամավորության թեկնածուների ամենամեծ ցուցակներով, գլխավորում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, ով նաեւ կուսակցության համամասնական ցուցակի առաջին համարն է:
Այսօր` կեսօրին, ընտրատեղամաս այցելելուց եւ քվեարկելուց հետո Ա. Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում նշեց. ՙՔվեարկել եմ հանուն մեր երկրի ապագայի, հանուն մեր երեխաների խաղաղության եւ բարեկեցության՚: Վարչապետը խոստովանեց, որ քվեարկության է եկել բարձր տրամադրությամբ, եւ դրա պատճառը ընտրողների բարձր ակտիվությունն է:
ՙԱռաջընթացը միշտ պետք է, եւ հավատացած եմ, որ նոր խորհրդարանը մեր երկրի շենացման ու զարգացման համար ավելի մեծ աշխատանքներ է կատարելու՚,-ասաց Ա. Հարությունյանը:






Facebook
Tweet This
Email This Post
