Հրապարալվել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 22, 2010 19:27

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզչական շտաբը` Վարդան Մինասյանի գլխավորությամբ, հրապարակել է հավաքականի ընդլայնված կազմը, որը նախապատրաստվելու է մայիսի 25-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուզբեկստան ընկերական հանդիպմանը: Մեր երկրի ընտրանին մայիսի 21-25-ը  կանցկացնի ուսումնամարզական հավաք: Հիշեցնենք, որ հանդիպումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կսկսվի ժամը 20-ին:Ստորև ներկայացնում ենք հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին. դարպասապահներ`Ստեփան Ղազարյան («Բանանց»), Էդվարդ Հովհաննիսյան («Փյունիկ»), պաշտպաններ`Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»), Ռոբերտ Արզումանյան («Ռանդերս», Դանիա), Արտակ Եդիգարյան («Փյունիկ»), Վահագն Մինասյան («Փյունիկ»), Հրայր Մկոյան («Միկա»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), կիսապաշտպաններ` Լևոն Պաչաջյան («Սանատ Նաֆթ», Իրան,), Արթուր Եդիգարյան («Պաս», Իրան), Գևորգ Ղազարյան («Փյունիկ»), Կառլեն Մկրտչյան («Փյունիկ»), Սամվել Մելքոնյան («Բանանց»), Արթուր Ոսկանյան («Բանանց»), Արտակ Ալեքսանյան («Ուրալ», Ռուսաստան), Դավիթ Մանոյան («Փյունիկ»), Էդգար Մալաքյան («Փյունիկ»), Մարկոս Պիզելի («Փյունիկ»), հարձակվողներ`Հենրիխ Մխիթարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա), Հովհաննես Գոհարյան (ԲԱՏԵ, Բելառուս), Էդգար Մանուչարյան («Ապելդորն», Հոլանդիա):

Դիտվել է 1857 անգամ:
Print Friendly

Leave a Reply