Հայաստանի պատանի ծանրորդները` առանց մեդալների

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 22, 2010 19:10

Իսպանիայի Վալենսիա քաղաքի մարզապալատում  շարունակվող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 77 կգ քաշայինների պայքարում Հայաստանը ներկայացնում էին Արեն Ներսիսյանը և Րաֆֆի Մելիքյանը, սակայն երկուսն էլ անման մնացին խաղարկված մեդալներից: Մելիքյանը երկամարտում  գրավեց 5-րդ տեղը`301 (130+171) կգ , իսկ Արեն Ներսիսյանը 6-րդն էր`285 (130+155) կգ ։ Չեմպիոնի կոչումը նվաճեց ռուսաստանցի Արտյոմ Օկուլովը, ով երկամարտում ցույց տվեց 320 (143+177) կգ:

Դիտվել է 1482 անգամ:
Print Friendly

Leave a Reply