ԱԺ-ի մշտական հանձնաժողովներում մեկնարկեցին ՀՀ 2009թ.-ի պետբյուջեի նախնական քննարկումները

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 22, 2010 16:01

Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի թողած բացասական ազդեցությամբ պայմանավորված` վերջին 15 տարիների անընդմեջ միջինը 8,8% տնտեսության բարձր տեմպերով վերելքից հետո 2009 թ.-ին գրանցվեց 14,4% տնտեսական անկում: Այս մասին արձանագրված է ՙՀայաստանի Հանրապետության 2009թ. պետական բյուջեի կատարման մասին՚ տարեկան հաշվետվության մեջ, որի նախնական քննարկումը մեկնարկեց Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների մայիսի 22-ի համատեղ նիստում:

2009 թ.-ին համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 3 165,5 մլրդ դրամ: 2008 թ.-ի համեմատ անկում է արձանագրվել տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում, տեղի է ունեցել արտաքին առեւտրաշրջանառության նվազում և կազմել 4 մլրդ ԱՄՆ դոլար` 2008 թ.-ի համեմատ կրճատվելով 27%-ով: Հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել դոլարային արտահայտությամբ արտահանման և ներմուծման ծավալների կրճատում. արտահանումը նվազել է 34%-ով` կազմելով 697,8 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը նվազել 25,3%-ով և կազմել շուրջ 3,3 մլրդ ԱՄՆ դոլար:

ՙ Մակրոտնտեսական կայունության ապահովման համար կառավարության

2009 թ.-ի գրեթե բոլոր նախաձեռնությունները, նվազող հարկային եկամուտների պարագայում, հետապնդել են հարկաբյուջետային քաղաքականության ընդլայնման ուղղվածություն` նպատակ հետապնդելով հակազդել արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններին և պահպանել տնտեսության գործարար ակտիվությունը՚ ,- իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Նշվեց նաև, որ կառավարությունը ֆինանսական միջոցներ ներգրավեց` մեծացնելով արտաքին պարտքը, և դրա հաշվին կատարեց պետության կողմից ստանձնած բոլոր սոցիալական պարտավորությունները: Այս պայմաններում հաջողվեց ավելացնել կենսաթոշակները 16%ով, իսկ միջին աշխատավարձերը`11%ով:

Պետական բյուջեի փաստացի եկամուտները 25,5%-ով կամ 235,9 մլրդ դրամով զիջել են ծրագրային ցուցանիշին և կազմել շուրջ 690 մլրդ դրամ կամ ՀՆԱի 21,8%-ը` 2008 թվականի 21,5%-ի դիմաց: Հարկային եկամուտները` ներառյալ սոցիալական ապահովագրության վճարները, կազմել են ՀՆԱի 19,8%-ը` 2008 թվականի 19,9%-ի դիմաց:

ՀՀ 2009 թվականի պետական բյուջեի ծախսերի կատարողականը կազմել է 93,6% կամ 929,1 մլրդ դրամ: Ծախսեր/ՀՆԱ ցուցանիշը 2008 թ.-ի նկատմամբ դրսևորել է աճի միտումներ` 7,2 %-ի չափով, և կազմել 29,4%:

Պետական բյուջեն կատարվել է 239,1 մլրդ դրամ պակասուրդով՝ ճշտված ծրագրով նախատեսված շուրջ 66,6 մլրդ դրամի փոխարեն: Պակասուրդ/ՀՆԱ ցուցանիշը կազմել է 7,55%` բյուջեում կանխատեսված 1%-ի և 2008 թ.-ի 0,67%-ի դիմաց:

2009 թ.-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ արտաքին պետական պարտքը կազմել է 2,966 մլրդ ԱՄՆ դոլար կամ ՀՆԱի 35,4%-ը՝ 2008 թվականի 1,577 մլրդ դոլարի կամ ՀՆԱի 13,3%-ի դիմաց: Պարտքի հիմնական մասը` 2,466 մլրդ ԱՄՆ դոլարը, ՀՀ կառավարության անմիջական վարկային պարտավորություններն են, 500,8 մլն ԱՄՆ դոլարը` Կենտրոնական բանկի վարկային պարտավորությունները:

2009 թ.-ի ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմել է 363,28 դրամ` 2008-ի 305,97 դրամի դիմաց:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 2312 անգամ:
Print Friendly

Leave a Reply