Ադրբեջանը կրկին հոխորտում է

Օրվա լուր | | May 23, 2010 20:44

Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին տարածել են Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակի՝ հայկական բանակի մասին սադրիչ հայտարարությունները, որոնցով նա փորձում է Հայաստանին մեղադրել հրադադարը խախտելու և ադրբեջանական դիրքերը գնդակոծելու մեջ:

Սեփական բանակում տեղի ունեցող սպանությունների ու ինքնասպանությունների աղաղակող փաստերը կոծկելու և խաղաղ պայմաններում կրած կորուստները հայկական կողմի վրա բարդելու նպատակով ադրբեջանական քարոզչությունը շարունակում է սուտ տեղեկություններ տարածել: Հաճախացել են դեպքերը, երբ դժբախտ պատահարների և ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով զոհված ադրբեջանցի զինծառայողներին ներկայացնում են որպես փոխհրաձգության զոհեր:

Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական ԶՈՒ ստորաբաժանումները խստորեն պահպանում են հրադադարի ռեժիմը և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի ոտնձգությունները զսպելու նպատակով:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական բանակի ստորաբաժանումները զգոն են ու աչալուրջ և սահմանը խախտելու հակառակորդի նույնիսկ փոքրագույն փորձերը խստորեն պատժվելու են:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply