Ադրբեջանի առողջապահության նախարարությունից 19,5 կգ օձի թույն է գողացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 22, 2010 0:22

«Առողջապահության նախարարությունում մեծ գողություն եւ յուրացում է տեղի ունեցել: Նախարարության հաշվեկշռում եղած 19,5 կգ «Օձի թույն» կոչված պատրաստուկը (պրեպարատ) վաճառվել է: Օձի թույնի մեկ գրամը ներկայում 350-400 ԱՄՆ դոլար է: Ամբողջ պատրաստուկի ընդհանուր արժեքը՝ 3 մլն դոլար է կազմում: Վաճառքի գործողությունը կյանքի կոչելու համար նախարարությանը կից շտապ կերպով նոր միավորում ստեղծվեց: Հասան Քերիմովը նշանակվեց այդ միավորման տնօրեն: Թույնը վաճառվեց, միավորումն էլ՝ վերացվել է: Կազմվեցին տարբեր կեղծ փաստաթղթեր-ակտեր:

Օձի թույնի փոխարեն բաղադրությունն անհայտ մի կեղծ լուծույթ օձի թույնի անվան տակ Ռուստամ Ռուստամբեյովի օգնությամբ նվիրվել է Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի բաժիններից մեկին: Բոլոր փաստաթղթերը կեղծվել են ոչ մասնագետների կողմից: Իրականում օձի թույնը վաճառվել է գերմանացի, թուրք եւ վրացի գործարարների: Ամբողջ գործողությունը նախագծվել եւ կյանքի է կոչվել նախարարության պատասխանատու անձի կողմից: Մի գուցե նախարար Օգթայ Շիրալիեւն անտեղյակ է այդ գործարքից»,այդ մասին «Բիզիմ յոլ»-ին հղած նամակում հայտնել է դեղագործ Ա.Իսմայիլովը:

Թերթը հայտնել է, որ նախկին ՍՍՀՄ ժամանակներից մնացած օձի թույնի արտադրական ֆերման Ադրբեջանում 2006 թ-ին փակվելու ժամանակ այդտեղ 20 կգ օձի թույն է եղել, որի ճակատագիրն անհայտ է մնացել: Այդ թույնի 14 կգ-ը գտնվել է առողջապահության նախարարությունում, իսկ 6 կգ-ը՝ ֆերմայի վերջին տնօրենի մոտ: Ըստ թերթի, այն ժամանակ 1 գ օձի թույնը արժեր 120 դոլար: Այսինքն՝ Ադրբեջանում եղած 20 կգ օձի թույնի ընդհանուր արժեքը 2006 թ-ին 2,4 մլն դոլար էր կազմում:

Դիտվել է 1911 անգամ:
Print Friendly

Leave a Reply