Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի քրիստոնեական եկեղեցիների եպիսկոպոսների պատվիրակությանը
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | May 21, 2010 22:05
Մայիսի 21-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրավերով Հայաստան ժամանած Սիրիայի քրիստոնյա եկեղեցիների եպիսկոպոսների ներկայացուցչական պատվիրակությանը` Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդի գլխավորությամբ:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց, որ Սիրիայի հետ հարաբերությունները թեւակոխել են որակական նոր փուլ, ինչը նշանավորվեց երկու երկրների նախագահների փոխայցելություններով, տնտեսական համագործակցության եւ մշակութային փոխանակումների ակտիվացմամբ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց հայ-սիրիական բարեկամական հարաբերություններին, մտքեր փոխանակեցին միջկրոնական համակեցության խնդիրների շուրջ: Այդ ենթատեքստում նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց Սիրիայում կրոնական համայնքների կենսագործունեության համար ստեղծված պայմանները:
Հյուրերի խնդրանքով ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ:






Facebook
Tweet This
Email This Post
