Այս տարի Հայաստանում սպանվել է 15 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | May 21, 2010 16:15
Այս տարի հունվարի 1-ից մայիսի 21-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է սպանության 15 դեպք, բացահայտվել է 13-ը։ Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։
2009 թ. նույն ժամանակամիջոցի համեմատական պատկերն այսպիսին է. արձանագրված սպանության 22 դեպքից բացահայտվել է 13-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք, իսկ արձանագրված սպանության փորձի 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից մինչ օրս արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպք, բացահայտվել է 4-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 1039 դեպք, բացահայտվել է 939-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք։ Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 18 դեպք, բացահայտվել է 17-ը:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 6 դեպք, բացահայտվել է 5-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 1097 դեպքից բացահայտվել է 976-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 19 դեպք։ Արձանագրվել է բռնաբարության կամ բռնաբարության փորձի 25 դեպք, բացահայտվել է 23-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 4 դեպք:






Facebook
Tweet This
Email This Post
