ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 21, 2010 15:16

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 21-ի նիստում, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի` ԱԺ լիագումար նիստում արված առաջարկով որոշվեց մայիսի 26-ին ժամը 12.00-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ, որտեղ կքննարկվեն մայիսի 20-ին առաջին ընթերցմամբ ընդունված ՙՀեռուստատեսության և ռադիոյի մասին՚ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին՚ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Հանձնաժողովը քննարկեց խորհրդարանական լսումների կազմակերպման հետ կապված, ինչպես նաև` մի շարք լրացուցիչ հարցեր: Խորհրդարանական լսումները կանցկացվեն ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:
Հանձնաժողովի անդամ Անահիտ Բախշյանն առաջարկեց քննարկում կազմակերպել Երևանի մանկավարժական համալսարանի ուսումնական կառուցվածքի և կրթական ծրագրերի ուսումնասիրման նպատակով: Քննարկման արդյունքում հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի առաջարկով որոշվեց առաջիկայում արտագնա նիստ կազմակերպել տեղում` Երևանի մանկավարժական համալսարանում:
Հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարայանն էլ այդ համատեքստում առաջարկեց անդրադառնալ հայաստանյան բուհերի և դպրոցների հետ կապված բազմապիսի խնդիրների:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 949 անգամ:
Print Friendly

Leave a Reply