ՄԱԿ-ը կունենա ազգային կամավորներ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 29, 2009 12:49

makՀուլիսի 1-ին տեղի կունենա ՄԱԿ-ի «Ազգային կամավորներ» ծրագրի շնորհանդեսը:

Ծրագրի նպատակն է մասնակից երիտասարդների գիտելիքներն ու հմտություններն օգտագործել ՄԱԿ-ի զարգացմանն ուղղված ծրագրերի համար, պատրաստել փոփոխությունների մասնագետ-գործակալներ: Ծրագիրը նաև հայ երիտասարդների համար բացառիկ հնարավորություն է աշխատել և փորձ ձեռք բերել ՄԱԿ-ի հովանու ներքո:

Հաստատվելու է ՄԱԿ-ի կամավորների 2 կարգ` ազգային մասնագետներ, ովքեր կլինեն որոշակի աշխատանքային փորձ ունեցող և 25 տարեկանից բարձր անձինք, և ազգային համայնքային փոխանակման աշխատողներ, ովքեր կունենան միջնակարգ և համապատասխան տեխնիկական կրթություն և 21-ից բարձր տարիք:

Ընտրված կամավորները, ովքեր օգտվելու են նաև միջազգային ապահովագրությունից, վճարվելու են ընդունող կազմակերպությունների կողմից:

Շնորհանդեսի մասնակիցների թվում են ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալը, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի ու զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը և այլոք:

Դիտվել է 1185 անգամ:
Print Friendly

Leave a Reply