Սամվել Տեր-Սահակյանը բավարարվեց հինգերորդ տեղով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 21, 2010 14:02

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում ավարտվեց «Աշխարհի պատանի աստղերը» անունը կրող շախմատի միջազգային մրցաշարը։ Վերջին` 11-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց առաջատարին՝ ուկրաինացի Յարոսլավ Ժերեբուխին: Չնայած պարտությանը, վերջինս վաստակած 8 միավորով դարձավ մրցաշարի հաղթող: Սամվել Տեր-Սահակյանը, ով Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն է, նա 15 տարեկան է, 7 միավորով գրավեց 5-րդ հորիզոնականը։ Անցկացրած 11 հանդիպումներից 6-ում Սամվելը հաղթեց մրցակիցներին, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի և կրեց 3 պարտություն։ Ինչ խոսք, երիտասարդ այս մարզիկից սպասելիքներն ավելի մեծ են

Դիտվել է 1389 անգամ:
Print Friendly

Leave a Reply