Վախթանգ Դարչինյանի նոր նվաճումը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 21, 2010 13:56

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանը Ավստրալիայի Պարամատե քաղաքի մարզապալատի ռինգում կայացած մրցամարտում, հաղթելով ֆիլիպինցի Էրիկ Բարսելոնային,  նվաճեց IBF-ի վարկածով թեթև քաշային կարգի (53,5 կգ) աշխարհիչեմպիոնի կոչումը։ Դարչինյանը վնաված ձեռքով էր հանդիպումն անցկացնում, սակայն առաջին ռաունդում մրցակցին  նոկդաունի ենթարկեց: Երկու անգամ էլ նույն բանը կրկնվեց  5-րդ ռաունդում: Այսպիսով, 34-ամյա Դարչինյանը չեմպիոն դարձավ նաև այս քաշային կարգում։ Նախքան  նա նույնպիսի հաջողության էր հասել նաև 52,2 կգ և 50,8 կգ քաշային կարգերում։

Դիտվել է 2731 անգամ:
Print Friendly

Leave a Reply