Հաղթանակ հյուրընկալվելիս

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 21, 2010 13:48

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը Տալլինում կայացած խաղում 3:2 հաշվով առավելության հասավ Էստոնիայի ներկայացուցիչների նկատմամբ: Այսպիսով, Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (երկրորդ խումբ) մերոնք կարող են պայքարել 2-րդ տեղի համար: Դա հնարավորություն կտա խմբից դուրս գալ և մրցելույթները շարունակելու իրավունք ստանալ: Խաղի րոպեին Գևորգ Ղազարյանը բացեց հաշիվը, բայց 15 րոպե անց դաշտի տերերից Կայմար Սագը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը` 1:1: Երկրորդ խաղակեսում կրկին աչքի ընկան մեր ֆուտբոլիստները: 55-րդ րոպեին Դավիթ Մանոյանը գրավեց մրցակցի դարպասը:Իսկ 13 րոպե անց Գևորգ Ղազարյանը դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 3:1: Տանտերերը մեծ ջանքեր թափեցին պարտությունից խուսափելու համար, սակայն կարողացան միայն մեկ գնդակ խփել մերոնց դարպասը: 82-րդ րոպեին աչքի ընկավ Կեն Կալաստեն: Այսպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականն այս ստուգատեսում անընդմեջ 3-րդ հաղթանակը տարավ և, վաստակելով 10 միավոր, զբաղեցնում է 3-րդ տեղը: Աղյուսակը վստահորեն գլխավորում է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականը, որը 7 խաղից հետո  ունի 16 միավոր: 6 խաղից հետո թուրքերն ունեն 10 միավոր և երկրորդ հորիզոնականում են: Մերոնք երկու խաղ ավելի են անցկացրել: Հայաստանի հավաքականը օգոստոսի 11-ին արտագնա խաղում մրցելու է Վրաստանի ներկայացուցիչների հետ և սեպտեմբերի 7-ին  նույն թիմին հյուրընկալելու է սեփական խաղադաշտում:

Դիտվել է 1539 անգամ:
Print Friendly

Leave a Reply