«Տաշիր» առեւտրի կենտրոնում ռումբ չեն գտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2010 10:49
Մայիսի 20-ին ժամը 17.33-ին Երեւանի «1-02» ծառայությունից ստացված տեղեկության համաձայն` ժամը 17.20-ին անձը չպարզված քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երեւանի Տիգրան Մեծի պողոտա 33 հասցեում գտնվող «Տաշիր» առեւտրի կենտրոնի 2-րդ հարկում ռումբ է տեղադրված:
Դեպքի մասին տեղյակ են պահվել ՀՀ ԱԱԾ, ՊՆ եւ «1-03» ծառայության հերթապահները:
Ժամը 17.36-ին դեպքի վայր են մեկնել` մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը, հրդեհաշիջման կազմակերպման բաժնի եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Մինչ ժամը 18.20-ը իրականացվել է առեւտրի կենտրոնում գտնվող քաղաքացիների տարահանում:
Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻ նախարարի առաջին տեղակալ, Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Է. Բարսեղյանը:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից մինչեւ ժամը 19.25-ը իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:
Հրդեհներ
Այսօր  Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 00.57-ին հրդեհ է բռնկվել Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 147/1 տան բակում:
Ժամը 00.57-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.20-ին, մարվել` ժամը 02.18-ին:
Այրվել են Ժ. Անտոնյանին պատկանող` 20 քմ մակերեսով տնակը, ավտոտնակի տանիքը եւ 2 քմ մակերեսով պահեստավորված թեփ:
***
Նույն օրը, ժամը 06.49-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ավան վարչական շրջանի Սայաթ-Նովա թաղամաս 6/ 37 հասցեում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:
Դեպքի մասին տեղյակ է պահվել Երեւանի «1-02» ծառայության հերթապահը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.19-ին, մարվել` ժամը 07.21-ին:
Ռ. Թադեւոսյանին պատկանող բնակարանի պատշգամբում այրվել է աղբ` 1 քմ մակերեսով:
Դիտվել է 1610 անգամ:
Print Friendly

Leave a Reply