20 օրում 8 մեքենա են գողացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2010 9:54

Մայիսի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում  արձանագրվել է ավազակային հարձակման 5 դեպք, բացահայտվել է 3-ը։
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է կողոպուտի 8 դեպք, բացահայտվել է 1-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավազակային հարձակման 6 դեպք, բացահայտվել է 3-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք: Կողոպուտի 10 դեպքից բացահայտվել է 4-ը։

Անցած 20 օրերին  արձանագրվել է  խարդախության 75 դեպք, բացահայտվել է 74-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է շորթման 2 դեպք, որոնք բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 11 դեպք, բացահայտվել է 10-ը:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է խարդախության 53 դեպք, բացահայտվել է 51-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է շորթման 2 դեպք, որոնք բացահայտվել են: Նույն ժամանակահատվածում արձանագրվել է յուրացման կամ վատնման 15 դեպք, որոնք նույնպես բացահայտվել են:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 1-ից մինչ օրս  արձանագրվել է ավտոմեքենա փախցնելու 7 դեպք, բացահայտվել է 3-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 6 դեպք, բացահայտվել է 2-ը։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է ավտոմեքենա փախցնելու 8 դեպք, բացահայտվել է 4-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք: Արձանագրվել է գույքը դիտավորությամբ ոչնչացնելու 4 դեպք, բացահայտվել է 3-ը:

Դիտվել է 993 անգամ:
Print Friendly

Leave a Reply