Իսպանիայի հավաքականը երրորդ տեղում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | June 28, 2009 22:06Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի դասակարգման աղյուսակում առաջին հորիզոնականը զբաղեցնող Իսպանիայի հավաքականը Հարավաֆրիկյան Հանրապետությունում համադաշնությունների գավաթի խաղարկության մրցաշարում 3-րդ տեղը գրավեց:
3-րդ տեղի համար Հարավաֆրիկյան հանրապետության հավաքականին Իսպանիան հաղթեց 3:2: Հիմնական ժամանակի ավարտից հետո հաշիվը` 2:2 էր: Երկուական գոլ խփեցին հարավաֆրիկացի Մֆելան (73 և 90-րդ րոպեներին) և իսպանացի Դանիել Գուիսան (88 և 89-րդ րոպեներին): Իսկ մրցամարտի ելքը վճռեց լրացուցիչ խաղաժամանկում` 107-րդ րոպեին իսպանացի Ալոնսոյի խփած գնդակը:






Facebook
Tweet This
Email This Post
