20 օրում 2 մարդ է սպանվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 21, 2010 9:46

Մայիսի 1-ից 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 2 դեպք, որոնք բացահայտվել են: Արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 183 դեպք, բացահայտվել է 162-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 11 դեպք։

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպանության 1 դեպք, որոնք բացահայտվել են, արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 162 դեպքից բացահայտվել է 138-ը: Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 9 դեպք։ Այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply