Պաղեստինյան պետություն` Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով. Իսրայելը մերժում է ամերիկյան նոր ծրագիրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 21, 2009 17:11

israel_and_palestine_peaceԹելավիվը մերժում է Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նոր ծրագրի հիմնադրույթներից կարևորագույնը` Երուսաղեմի բաժանման կետը: Ամերիկյան վարչակազմի ծրագիրը, որը նախագահ Բարաք Օբաման կներկայացնի առաջիկա հունիսին Եգիպտոս այցի ընթացքում, ենթադրում է Իսրայելի կողքին ստեղծել պաղեստինյան պետություն` Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Իսրայելի վարչապետի ներկայացուցիչ Սիլվան Շալոմը հայտարարել է, որ Երուսաղեմը ենթակա չէ վարչական բաժանման և այն Իսրայել պետության «հավերժական մայրաքաղաք»-ն է:

Ըստ իսրայելական Հաարեց թերթի` ամերիկյան խաղաղարար ծրագիրը ենթադրում է հետևյալը` խաղաղություն հաստատել ոչ միայն իսրայելցիների ու պաղեստինցիների, այլև տարածաշրջանի բոլոր երկրների միջև: Ծրագրում նշված է, որ Արաբական երկրները պետք է աստիճանաբար խաղաղության պայմանագրեր կնքեն Իսրայելի հետ և կարգավորեն հարաբերությունները: Ծրագրով նախատեսվում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորում` երկու առանձին պետությունների գոյությամբ. Իսրայելի մայրաքաղաքը կլինի Արևմտյան Երուսաղեմը, Պաղեստինինը` Արևելյանը, իսկ այն տարածքները, որտեղ գտնվում են աստվածային կրոնների սրբավայրերը, կհռչակվեն միջազգային գոտի: Պաղեստինը կլինի ապառազմականացված, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտ, ինքնիշխան պետություն, որի աշխարհագրական սահմաններին` Արևմտյան ափին ու Գազայի հատվածի միջև, կստեղծվի կապող միջանցք:

Al-Nahar, Haarets

Դիտվել է 1461 անգամ:
Print Friendly

Leave a Reply