«Փյունիկը» հաղթեց խոշոր հաշվով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2009 21:57

Այսօր Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրում «Փյունիկը» 3:0 հաշվով հաղթեց «Միկային»: Երկու գոլի հեղինակ դարձավ Գևորգ  Ղազարյանը` 32-րդ և 67-րդ րոպեներին, իսկ 82-րդ րոպեին աչքի ընկավ Կառլեն Մկրտչյանը:
Նախկինում այս թիմերը  միմյանց հետ հանդիպել էին 29 անգամ: 11 խաղ ավարտվել էր ոչ-ոքի, 16-ում հաղթել էր «Փյունիկը», 2-ում` «Միկան»: Ընթացիկ մրցաշրջանի առաջին խաղը ավարտվել էր ոչ-ոքի` 2:2: Այդ խաղում «Միկայի» ֆուտբոլիստները  երկու անգամ հաշվի մեջ առջևում էին եղել, սակայն  չէին կարողացել առավելության հասնել:
Հանդիպումը վարում էր Լիտվայից հրավիրված մրցավարական բրիգադը Պարիլիաս Մարզիլսկասի գլխավորությամբ:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» 33 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: «Միկան» ետ է մնում 1 միավորով: «Փյունիկը»  13 խաղի է ունեցել, «Միկան»` 14:

Դիտվել է 1109 անգամ:
Print Friendly

Leave a Reply