Ջալալ Աբադում հանրահավաքի մասնակիցները պատանդ են վերցրել նահանգապետին եւ պաշտպանության նախարարին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | May 20, 2010 22:23
Ղրղզստանի մարզային կենտրոնի՝ Ջալալ Աբադի ձիարշավարանում հավաքված՝ հանրահավաքի 2 – 3 հազար մասնակիցները պատանդ են վերցրել մարզի նահանգապետի պաշտոնակատար Բակտուր Ասանովին եւ հանրապետության հարավում ժամանակավոր կառավարության հատուկ ներկայացուցիչ, պաշտպանության նախարարի պաշտոնակատար Իսմայիլ Իսակովին: Այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են Ջալալ Աբադում տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները: Նրանց տվյալներով՝ ցուցարարները դաժանորեն ծեծել են Ասանովին:
Չորեքշաբթի օրը Ջալալ Աբադում տեղի են ունեցել ընդհարումներ ուզբեկ եւ ղրղըզ ազգությունների ներկայացուցիչների միջեւ, որոնց հետեւանքով երկու մարդ Է զոհվել եւ շուրջ 70-ը վիրավորել: Ժամանակավոր կառավարության որոշմամբ քաղաքում հայտարարվել Է արտակարգ դրություն եւ սահմանվել Է պարետային ժամ: Անցած գիշերն անցել Է հանգիստ, սակայն առավոտվանից անկարգությունները վերսկսվել են:






Facebook
Tweet This
Email This Post
