Փարիզում հափշտակել են կես միլիարդ եվրո արժողությամբ նկարներ
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | May 20, 2010 22:17
Լույս հինգշաբթի օրվա գիշերն անհայտ անձինք Փարիզի արվեստի պատկերասրահում հափշտակել են Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի, Մոդելիանիի եւ այլ հայտնի նկարիչների հինգ նկարներ. հափշտակված նկարների արժեքը հասնում Է 500 միլիոն եվրոյի, հաղորդել Է France Info ռադիոկայանը: Կողոպտիչները կոտրել են երկաթե ցանկապատի կողպեքը եւ Արդի արվեստի ազգային թանգարանում կտրել են ապակին: Վարչությունը կորուստը հայտնաբերել Է ժամը մոտավորապես 07.00-ին (Երեւանի ժամանակով ժամը 10.00-ին): Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բրիգադն սկսել Է կողոպուտի հետաքննությունը:






Facebook
Tweet This
Email This Post
