ՀԴՄ կտրոններ կտրամադրվեն նաեւ պլաստիկ քարտերի միջոցով հաշվարկների իրականացման դեպքում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 21:45

Մայիսի 20-ին Ազգային ժողովն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց ՙՀսկիչդրամարկղային մեքենաների կիրառման մասին՚ գործող օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:

Նախագծով նախատեսվում է ՀԴՄների կտրոններ տրամադրել ոչ միայն կանխիկ դրամով դրամական հաշվարկների իրականացման ժամանակ,ինչպես սահմանված է գործող օրենքով, այլեւ` պլաստիկ քարտերի միջոցով հաշվարկների իրականացման դեպքում: Կառավարության հիմնավորմամբ, հիշյալ լրացման նպատակն է կանխարգելել պլաստիկ քարտերով կատարվող գնումների ծավալի անկումը:

Դիտվել է 1921 անգամ:
Print Friendly

Leave a Reply