ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 20:49

Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզի պատվիրակությանը` նահանգապետ Ալեքսեյ Չեռնիշովի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին` ՀՀ Ազգային ժողովի նախագահը հույս հայտնեց, որ նրանց այցը կնպաստի կապերի ընդլայնմանն ու ակտիվացմանը: Նշելով, որ Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթություններից են, Հովիկ Աբրահամյանը փաստեց, որ հայ- ռուսական համագործակցության կարեւոր ուղղություններից է տարածաշրջանների միջեւ կապերի զարգացումը: ՌԴ շուրջ 70 սուբյեկտներ ուղիղ տնտեսական կապեր ունեն Հայաստանի հետ: ՀՀ Ազգային ժողովի նախագահն անհրաժեշտ համարեց զարգացնել արդեն առկա կապերը եւ նպաստել նոր կապերի ստեղծմանը: Հաշվի առնելով միջտարածաշրջանային զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքի կարեւորությունը` ՀՀ ԱԺ նախագահը էական համարեց խորհրդարանների դերը այդ գործում: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը` նշելով առկա մեծ ներուժը: Նա երախտագիտություն հայտնեց Օրենբուրգում ապրող մեր հայրենակիցների նկատմամբ դրսեւորվող վերաբերմունքի համար, ովքեր ներգրավված են տարբեր ոլորտներում:
Օրենբուրգի նահանգապետը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ներկայացրեց մարզի տնտեսական վիճակն ու հնարավորությունները, նշելով, որ փոխշահավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան: ՀՀ Ազ•ային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց որպես խորհրդարանի ղեկավար աջակցել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի տարածաշրջանների միջեւ լինեն կայուն եւ զարգացող կապեր:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply