ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի պատվիրակությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 20:40

Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի շրջակա միջավայրի եւ պաշարների պահպանության կոմիտեի նախագահ, Հանուն խաղաղության եւ զինաթափման Չինաստանի ժողովրդական ասոցիացիայի փոխնախագահ Վանգ Գուանտաոյին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց Չինաստանի եւ չին ժողովրդի հետ առկա ջերմ հարաբերությունները, ինչում համոզվել է Չինաստան կատարած պաշտոնական այցի եւ այդ շրջանակում Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյի հետ հանդիպման ժամանակ: Հովիկ Աբրահամյանը ողջույններ ու բարեմաղթանքներ փոխանցեց Ու Բանգոյին` վերահաստատելով Հայաստան այցելելու` նրան ուղղված իր հրավերը:
Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի շրջակա միջավայրի եւ պաշարների պահպանության կոմիտեի նախագահ Վանգ Գուանտաոն կարեւորեց փոխադարձ հարգանքի ու բարեկամության վրա հիմնված հարաբերությունների զարգացումը: Նա նշեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահի այցը Չինաստան լուրջ խթան էր երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդման համար: Չինաստանի խորհրդարանի մի շարք ներկայացուցիչներ այցելել են Հայաստան, եւ Վանգ Գուանտաոյի խոսքերով` միջխորհրդարանական կապերը լավ հիմք են միջպետական համագործակցության համար: Չին օրենսդիրը նկատեց, որ մեծ հեռանկար կա երկու խորհրդարանների կոմիտեների ու հանձնաժողովների փոխգործակցության առումով:
Զրուցակիցները համոզմունք հայտնեցին, որ չինական պատվիրակության այցը կնպաստի երկկողմ կապերի ընդլայնմանն ու ակտիվացմանը, փոխհարաբերությունների զարգացմանը:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1451 անգամ:
Print Friendly

Leave a Reply