Տավուշում սողանքից 6 տուն է դարձել վթարային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 20, 2010 15:45

Սողանք Տավուշի մարզում

Մայիսի 19-ին, ժամը 13.10-ին Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Գոշ գյուղի մի խումբ բնակիչներ առ այն, որ սողանքի  հետեւանքով իրենց տները գտնվում են վթարային վի­ճա­կում:

Ժամը 14.20-ին դեպքի վայր են մեկնել մարզպետարանի տարածքային կառավարման վարչության պետը եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Տեղում պարզվել է, որ հորդառատ անձրեւներից ակտիվացած սողանքի հետեւանքով գյուղի 6 տան պատերը ձեւախախտվել են, նկուղներն ու առաջին հարկերը ջրալցվել` առաջացնելով փլուզ­ման վտանգ:

Գյուղապետին  առաջարկվել է բնա­կիչ­ներին տա­րա­հանել եւ տրամադրել ժամանակավոր կացարան:

Այրվել է էլեկտրասյուն

Նույն օրը, ժամը 18.05-ին ահա­­­զանգ է ստաց­վել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Միխայլովկա գյուղում:

Ժամը 18.06-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.24-ին, մարվել` ժամը 19.10-ին:

Ամբողջությամբ այրվել է երկու էլեկտրասյուն:

Հայտնաբերվել է դիակ

Նույն օրը, ժամը 19.31-ին Ստեփանավանի ոստիկանության բաժնից տեղեկություն է ստացվել, որ Տաշիր-Մեծավան ավտո­ճա­­նա­պար­հի 2-րդ կմ-ում գտնվող` ջրի եւ կոյուղու մաքրման կայանում հայտնաբերվել է դիակ:

Ժամը 19.36-ին դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության` Ստեփանավան քաղաքում տեղակայված փրկարարական ջո­կա­­տը:

Ժամը 20.56-ին փրկարարների ուժերով 4 մ խորությամբ դիտահորի հատակից դուրս է բերվել Տաշիր քաղաքի Լենի­նի 1 հասցեի բնակիչ, 1963 թ. ծնված Պ. Մուրադյանի դին եւ հանձնվել ոստիկանու­թյան աշխատակիցներին:

***

Նույն օրը, ժամը 20.07-ին ահազանգ է ստաց­վել, որ Երեւանի 16 թաղամա­ս 30/121 հասցեի բնա­կիչը չի արձագանքում հեռա­խո­սի եւ դռան զանգե­րին:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հեր­թա­­պահ խումբը:

Ժամը 20.53-ին փրկարարները բաց­­­­­ել են նշված բնա­կա­րա­նի դու­ռը, որտեղ հայտնաբերվել է 1959 թ. ծնված Տ. Կարապետյանի դիա­կը:

Դին հանձնվել է Մաշտոցի ոստիկանության բաժնի աշխատակիցներին:

Հրդեհ ավտոմեքենայում

Նույն օրը, ժամը 20.10-ին ահա­­զանգ է ստաց­վել, որ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Լերմոնտովի 17 հասցեին հարակից տա­րած­քում ավտոմեքենա է այրվում:

Ժամը 20.11-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Ամբողջությամբ այրվել է Հ. Մկրտչյանին պատկանող` «ՎԱԶ-2106» մակնիշի 28 ՍՍ 411 պետհամարանիշի ավտոմեքենայի սրահը:

Այրվել է վագոն-տնակ

Մայիսի 20-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզում` Բերդ քաղաքի Այգեստան փողոցի 96-րդ տան բա­կում:

Ժամը 23.12-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.24-ին, մարվել` ժամը 01.09-ին:

Այրվել է Ժ. Մելիքյանին պատկանող փայտյա վագոն-տնակը` 28 քմ մակերեսով:

Դիտվել է 1020 անգամ:
Print Friendly

Leave a Reply