ԿԳ նախարարի ուղերձը հանրակրթական դպրոցներում վերջին դասի կապակցությամբ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | May 20, 2010 16:00

Սիրելի շրջանավարտներ,

Շնորհավորում եմ ձեզ` ուսումնառության վերջին դասի կապակցությամբ:
Տոնական այս օրը հիշարժան և արտասովոր է բոլորիդ համար, որովհետև այսօր հրաժեշտ եք տալիս դպրոցին, որը մեկ տասնամյակ շարունակ ձեզ համար եղել է գիտելիքների ձեռքբերման, աշխարհի ճանաչման, ընկերական պարզ ու անաղարտ հարաբերությունների ձևավորման յուրօրինակ միջավայր: Հրաժեշտ եք տալիս այն մարդկանց, ովքեր ձեր մեջ սերմանել են ազնվություն և լավատեսություն, արժանապատիվ ապրելու կամք և հավատ վաղվա օրվա նկատմամբ:
Իմ երախտիքի խոսքերն եմ հղում նաև բոլոր մանկավարժներին, ովքեր իրենց ամենօրյա հետևողական աշխատանքով ու նվիրվածությամբ, ներողամտությամբ ու ծնողական հոգատարությամբ այսօր կրկին մի սերունդ են ուղարկում կյանք` պատգամելով` գնահատել գիտելիքն ու հավատարիմ մնալ համամարդկային և ազգային արժեքներին:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլոր շրջանավարտներին` վերջին դասի կապակցությամբ, մաղթում եմ ամենայն բարիք և հաջողություն, քանզի յուրաքանչյուրիս հաջողությամբ է պայմանավորված մեր ժողովրդի ու երկրի հաջողությունը:

Դիտվել է 1235 անգամ:
Print Friendly

Leave a Reply