Աբրահամը հաղթեց թուրք Օրալին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2009 14:44
abraham_280609

Աբրահամ Օրալ մենամարտը

Երեկ Բեռլինում(Երևանի ժամանակով այսօր 2-ին) IBF վարկածով միջին քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը պաշտպանեց իր տիտղոսը հաղթելով Գերմանիան ներկայացնող, ազգությամբ թուրք Մահիր Օրալին: Մրցամարտի սկզբում թուրք բռնցքամարտիկը որոշ ակտիվություն դրսևորեց և փորձեց տիրել նախաձեռնությանը: Սակայն արդեն 4-րդ ռաունդի վերջին ակնհայտ էր, թե ով է ռինգի իրական տերը: Աբրահամի հասցրած հուժկու հարվածից հետո մրցակիցը հայտնվեց նոկդաունում: Սակայն 5-րդ ռաունդում Օրալը կարողացավ վերագտնել իրեն և նույնիսկ մի քանի գրոհ ձեռնարկեց: Բայց հաջորդ ռաունդում արդեն նա հազիվ էր կանգնում ոտքերի վրա: 7-րդ, 8-րդ ռաունդներում Աբրահամն ավելի ակտիվ էր: 9-րդ ռաունդի սկզբին, հարված ընդունելով, Օրալը կրկին հայտնվեց ռինգի հատակին: Մրցավարն արձանագրեց նոկդաուն: Ապա Աբրահամը ևս երկու անգամ թուրքին նոկդաունի ենթարկեց, որից հետո Օրալի մարտվկան սրբիչը նետեց հատակին, այսինքն Աբրահամի մրցակիցը ի վիճակի չէ շարունակել պայքարը:
Աբրահամը պրոֆեսիոնալ ռինգում իր անընդմեջ 30-րդ հաղթանակը տարավ, որոնցից 24-ը հաղթել է նոկաուտով:

Դիտվել է 2024 անգամ:
Print Friendly

Leave a Reply