Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի …

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2010 15:24

Ըստ Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղար Սերգեյ Բարսեղյանի, Արցախի ԱԺ-ի ընտրություններին, որպես պաշտոնական դիտորդներ, մասնակցելու են ԵՀՄՖ-ի և Սլովակիայի Հայ Համայնքի նախագահ Աշոտ Գրիգորյանը և Սլովակիայի Ազգային Խորհրդի /ԱԽ/ պատգամավոր, ԱԽ-ի առաջին նախագահ, հայտնի քաղաքական գործիչ Ֆրանտիշեկ Միկլոշկոն: Ֆրանտիշեկ Միկլոշկոն հանդիսանում է Քրիտոնեադեմոկրատական կուսակցության /ՔԴԿ/ հիմնադիրներից, հայտնի այլախոհ է եղել ու հետապնդվել է սոցիալիստական ռեժիմի ժամանակ Յան Չառնոգուրսկու և Վացլավ Հավելի հետ միասին, ինչպես նաև նախագահական վերջին ընտրությունների թեկնածու էր հանդիսանում ՔԴԿ-ի կողմից:

Մայիսի 21-ին ժամը 12:15-ին պարոն Միկլոշկոն և պարոն Գրիգորյանը կմատուցեն ծաղկեպսակ ցեղասպանության զոհերի հիշատակին: Ֆրանտիշեկ Միկլոշկոն 2004թ-ի Սլովակիայի ԱԽ-ի` Թուրքիայի ԵՄ-ը անդամակցելու, քննարկումների ժամանակ հանդես եկավ պատգամավորական առաջարկով` Թուրքիայի ԵՄ-ը անդամությունը պայմանավորել Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմամբ, և պահանջեց անմիջապես սկսել Հայոց ցեղասպանության բանաձևի քննարկումները: Այնուհետև քննարկումների ընթացքում նա 2 անգամ հանդես եկավ` դիմագրավելով ԱԳ նախարարի ելույթները ցեղասպանության բանաձևի դեմ: Ինչպես հայտնի է պատգամավորական առաջարկն անցավ առանց դեմ քվեարկման:

Այսօր էլ Ֆրանտիշեկ Միկլոշկոյի մասնակցությունը չճանացված Արցախի ԱԺ-ի ընտրություններին խիստ համարձակ և անգնահատելի քայլ է ու հանդիսանում է ԵՀՄՖ-ի նախագահ Աշոտ Գրիգորյանի Սլովակիայում և Եվրոպայում Արցախի անկախության ճանաչման հարցի զարգացման նախագծի կարևորագույն մասերից մեկը: ԵՀՄՖ-ը շարունակում է ակտիվացնել եվրոպահայության աշխատանքները ցեղասպանության ճանաչմանը զուգընթաց Արցախի հիմնահարցի լուծման ուղղությամբ այն հայտարարելով առաջնային:

Դիտվել է 786 անգամ:
Print Friendly

Leave a Reply