Ոչ պաշտոնական, բայց արդյունավետ այց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 20, 2010 15:17
Ձյուդոյի օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության մրցանակակիր, Եվրոպայի յոթակի չեմպիոն Տամերլան Տմենովը թեև ոչ պաշտոնական այցով է Հայաստանում, սակայն ուշադրության կենտրոնում է: Նա արդեն եղել է Էջմիածնում, հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոսին, զրուցել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, «Հայաստան » մարզական միության մայրաքաղաքի ձյուդոյի մարզադպրոցում էլ հանդիպել է պատանի մարզիկներին և նրանց հանձնել իր պատկերով մարզաշապիկներ: Ի դեպ, առաջին անգամ Հայաստանում գտնվող հանրածանոթ մարզիկը «Անկախ»-ին հայտնեց, որ հետագայում ավելի հաճախակի է գալու մեր երկիր, որպեսզի վարպետության դասեր անցկացնի, օգնի հայ ձյուդոյիստներին: Նա Ռուսաստանի ձյուդոյի ֆեդերացիայի փոխնախագահն է, Օսեթիայի խորհրդարանի պատգամավոր:






Facebook
Tweet This
Email This Post
