Վարուժան Հակոբյանը ետ է մնում մեկ քայլով
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | May 20, 2010 15:07
Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է ԱՄՆ-ի շախմատի առաջնությունը, որին մասնակցում են մեր երեք հայրենակիցներ: 6-րդ տուրում Վարուժան Հակոբյանն ու Մելիքսեթ Խաչիյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Ալեքսեյ Երմոլինսկու և Միխայիլ Գուրևիչի հետ, իսկ Լևոն Ալթունյանը, պարտվեց Ռոբսոն Հեսսին: 24 ուժեղագույն շախմատիստների մրցավեճում Վարուժան Հակոբյանը վաստակած 3,5 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում: Նա աղյուսակը գլխավորող Հիկարու Նակամուրայից, Գատա Կամսկուց, Յուրի Շուլմանից և Ալեքսանդր Օնիշչուկից ետ է մնում ընդամենը մեկ միավորով: Խաչիյանը 2 միավորով զբաղեցնում է 20-րդ տեղը, Ալթունյանը 1,5 միավորով 21-րդն է:






Facebook
Tweet This
Email This Post
