Առանց միավոր. «Արարատի» տխրահռչակ ռեկորդը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 28, 2009 9:27
ararat

«Արարատ» «Ուլիս» խաղը

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության  երեկ կայացած 14-րդ տուրում  «Գանձասարը» հաղթեց «Շիրակին» (2:1), «Ուլիսը»` «Արարատին» (3:0), «Բանանցը»` «Կիլիկիային» (2:0):

Վերջին խաղը պետք է կայանար այսօր, սակայն քանի որ «Բանանցը» հուլիսի 2-ին մասնակցելու է Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Շիրոկի Բրիեգի» (Բոսնիա) հետ հանդիպմանը, այդ մրցամարտը կայացավ մեկ օր շուտ:

«Արարատը» տխրահռչակ ռեկորդ սահմանեց: Հայկական ֆուտբոլի խորհրդանիշը համարվող թիմն ընթացիկ  առաջնությունում 13-րդ անընդմեջ պարտությունը կրեց:

«Արարատը» ասես անիծված լինի: Այդ ակումբի ֆուտբոլիստ Գալուստ Պետրոսյանը 2-րդ խաղակեսում անգամ չկարողացավ հստակ իրացնել գլխավոր մրցավար Արարատ Ճաղարյանի նշանակած 11 մետրանոցը:

Դիտվել է 1486 անգամ:
Print Friendly

Leave a Reply