Պատանի հայ ծանրորդը շրջանցեց Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | May 20, 2010 15:02

Իսպանիայի Վալենսիա քաղաքի մարզապալատում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում երկրորդ անգամ ի պատիվ Հայաստանի ներկայացուցչի տարած հաղթանակի հնչեց մեր երկրի օրհներգը, բարձրացվեց եռագույնը: 62 կգ քաշայինների պայքարում աչքի ընկավ Վլադիկ Կարապետյանը: Նա պոկում վարժությունում, նախ, գլխից վեր պահեց 107 կգ-ոց, ապա 112 կգ-ոց ծանրաձողը: Սակայն երբ ծանրաձողի քաշն ավելացվեց ևս 3 կգ-ով, մեր մարզիկը չկարողացավ այն բարձրացնել: Հետևանքը եղավ այն, որ Վլադիկը բավարարվեց բրոնզե մեդալով: Իսկ ահա, հրում վարժությունում Կարապետյանը մրցակացությունից դուրս էր: Նա «սանձեց» 136 կգ-ոց, ապա 141 կգ-ոց ծանրաձողը և չեմպիոն դարձավ ոչ միայն  այս վարժությունում, այլև երկամարտում` 253 կգ: Ի դեպ, Վլադիկը 1 կգ-ով առաջ անցավ Ադրբեջանի ներկայացուցիչ Ֆիրիդուն Գուլիևից: Երկամարտում պատվո պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց Թուրքիայի ներկայացուցիչ Էմրե Բյուկունլուն` 249 կգ: այս քաշային կարգում  հանդես եկած Հայաստանի երկրորդ ներկայացուցիչ Վարդան Միլիտոսյանը բավարարավեց 6-րդ տեղով` 235 (112+141) կգ: Աղջիկների առաջնությունում արծաթե մեդալի արժանացավ Իզաբելլա Յալյանը։ 15-ամյա ծանրորդուհին 53 կգ քաշայինների պայքարում երկամարտի 163 կգ արդյունքով ճանաչվեց 2-րդը։Նա 12 կգ-ով ետ մնաց Բելառուսի ներկայացուցիչ Ալյոնա Չիչկանից:

Դիտվել է 1429 անգամ:
Print Friendly

Leave a Reply