Հայաստան կժամանի Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | May 20, 2010 13:35

Ս.թ. մայիսի 20-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան կժամանի Արգենտինայի արտաքին գործերի նախարար Խորխե Տայանան (Jorge Taiana): Այցի ընթացքում նախատեսված են Խորխե Տայանայի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարար Խորխե Տայանան կմասնակցի նաեւ Հայաստանում Արգենտինայի դեսպանության բացման պաշտոնական արարողությանը (արարողությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 21.00` Այգեստանի փողոց 12, տուն 6 հասցեում): Հայաստանի եւ Արգենտինայի արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը` 09.30: Հանդիպումից անմիջապես հետո` ժամը 10.20 Էդվարդ Նալբանդյանն ու Խորխե Տայանան հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով (լեզուն` հայերեն-իսպաներեն): Լրագրողները, օպերատորներն ու լուսանկարիչները հրավիրվում են հավատարմագրվելու ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունում մինչեւ մայիսի 20-ը, ժամը`18.00:

Դիտվել է 1326 անգամ:
Print Friendly

Leave a Reply