Հայաստանի գեղալողորդուհիները կմասնակցեն աշխարհի առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 27, 2009 17:52

Հռոմում հուլիսի 17-26-ին կայանալիք ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում պետք է հանդես գան Հայաստանի լողի և ջրացատկի հավաքականների ներկայացուցիչները: Հարցական էր մեր երկրի գեղալողի հավաքականի մարզուհիների մասնակցությունը:

Եվ ահա, որոշվել է, որ, որ այս մարզաձևից կմասնակցեն Հայաստանի հավաքականի 2 ներկայացուցիչներ: Մարգարիտա  Ղազարյանը, նախ, կմասնակցի անհատական մրցելույթ ունեցողների պայքարին: Ապա նա, ընկերակցելով Լիլիթ Դավթյանին, հանդես կգա երկյակների մրցումներում:

Դիտվել է 1141 անգամ:
Print Friendly

Leave a Reply