Օպերատիվ իրավիճակը Թալինում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 19, 2010 22:23

Թալինի վարչական տարածքը` մեկ քաղաքով, 41 գյուղական համայնքներով, ինչպես եւ տեղական ու հանրապետական նշանակության ճանապարհներով, Արագածոտնի մարզում է:

2010 թ. երեք ամիսներին ոստիկանության Թալինի բաժնում արձանագրվել է 24 հանցագործության դեպք, որից 16-ը` քրեական հետախուզության գծով: Դեպքերից չբացահայտված է միայն մեկը: Բացահայտվել են գողության, յուրացման, կաշառքի, զենքի հայտնաբերման, խուլիգանության եւ այլ դեպքեր:
Իրավապահների բացատրական եւ պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում եղել են նաեւ կամովին զենք¬զինամթերք հանձնողներ. հանձնվել է կարճեցված փողով երկու հրացան, երկու ՙՖ-1՚ նռնակ եւ հազարից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտ:
Հանցագործությունների կանխարգելման եւ օպերատիվ իրավիճակը վերահսկելու նպատակով ոստիկանության Թալինի բաժնի աշխատակիցներն իրականացնում են տարաբնույթ միջոցառումներ: Ոստիկանական պարեկախմբերը օրվա ընթացքում լինում են տարբեր համայնքներում:
Ոստիկանության արտաքին ծառայությունների աշխատանքի արդյունքում` այս տարվա առաջին եռամսյակում բացահայտվել են երեք հանցագործության եւ յոթ վարչական իրավախախտման դեպքեր:
Թալին քաղաքում երկու հետիոտն երթուղի է գործում: Հիշյալ ժամանակահատվածում երթուղիներում իրավախախտման դեպքեր չեն արձանագրվել:
Անչափահասների խնդիրը եւս ոստիկանության ուշադրության կենտրոնում է: Վարչական տարածքում գտնվող 46 կրթօջախներում անչափահասների գործերով տեսուչները հաճախ են լինում: Նաեւ շրջայցեր են իրականացվում, որոնց արդյունքում երեք անչափահասներ պաշտոնապես նախազգուշացվել են, երկուսը վերցվել են հաշվառման:

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply