Կունենա՞ «Արարատ»-ը միավոր

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | June 27, 2009 17:48

Այսօր կմեկնարկի ֆուտբոլի ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրը: Ժամը 19-ին Կապանի «Գանձասարը» սեփական հարկի տակ կհյուրընկալի Գյումրիի «Շիրակին», իսկ Երևանի «Ուլիսը» նույն ժամին «Միկա» մարզադաշտում հանդիպումը կսկսի մայրաքաղաքի մեկ այլ թիմի` «Արարատի» հետ:

Երկու խաղում էլ լարված մրցակցություն է սպասվում: «Գանձասարը» և «Շիրակը» վաստակած 14 և 13 միավորով հարևանությամբ տեղեր են զբաղեցնում մրցաշարային աղյուսակի 5-րդ և 6-րդ հորիզոնականներում:

Իսկ առաջնությունում դեռևս միավոր չվաստակած «Արարատը» կփորձի առճակատել վերելքով հանդես եկող, 23 միավորով 4-րդ տեղում ընթացող «Ուլիսի» հետ:

«Գանձասարը» «Շիրակի» հետ անցկացրած 13 հանդիպումից 5-ում հաղթել է, 4-ում` պարտվել: Մրցակիցների 4 հանդիպումում էլ գրանցվել է ոչոքի:

Իսկ «Արարատի» հետ անցկացրած 13 խաղից «Ուլիսի» ֆուտբոլիստները միայն մեկում են հաղթել: Նրանք կրել են 10 պարտություն և 2 խաղ էլ ավարտել են ոչոքի:

Վաղը կկայանան «Փյունիկ»Միկա», «Կիլիկիա»«Բանանց»հանդիպումները:

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply