Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որում ասվում է.

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | May 19, 2010 15:14

«Ուսանողական այգու ապօրինի կառուցապատման հարցի մանրամասների բացահայտման արդյունքում մեզ հաջողվեց մի քանի հավաստի աղբյուրներից պարզել, որ Տերյան փողոցի հատվածում կառուցվող խորը հիմքերով բետոնե շինության իրական սեփականատերն է հանդիսանում դերասան Արմեն Մարությանը (Գ.Սունդուկյանի անվան թատրոն, «Շանթ» և «Արմենիա» հեռուստաընկերությունների մի քանի սերիալներ): Եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա դա բոլորովին այլ լույս է սփռում Ուսանողական այգու ոչնչացման իրական պատկերի վրա: Հարց է ծագում, թե ինչո՞ւ և ինչպե՞ս ոչ միայն քաղաքապետարանը, այլ նաև ամբողջ մշակութային հանրությունը մինչ օրս կազմակերպված լռություն էին պահպանում այդ մասին:

Այս իրողությունը ևս մեկ անգամ ի հայտ է բերում այն մեծ հիմնախնդիրը, որը կանգնած է հայ մտավորականության առջև հասարակության ցավոտ հարցերին օբյեկտիվ գնահատական տալու և դրանք հանրային քննարկման հանելու ընդունակության տեսանկյունից: Այժմ, երբ Երևանի հանրային զբոսայգու մի կողմում կանաչի ոչնչացմանը մասնակից է արվեստի աշխարհի ներկայացուցիչ, իսկ մյուս կողմում (Աբովյան փ.) որպես արհամարհանքի դրսևորում բետոնապատվում է աշխարհահռչակ ակադեմիկոսի արձանի շուրջը` այժմ ևեթ այդ մասին պետք է կարծիք հայտնի Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի: Իսկ ղեկավար և պաշտոնատար անձանց, ինչպես նաև հատկապես մշակութային համայնքի ներկայացուցիչների տեսակետները պետք է հանրությանը հայտնի դառնան:

Ուսանողական այգու պաշտպանությանն ուղղված լայնածավալ ստորագրահավաքի ընթացքում հավաքված և հաշվարկված ստորագրությունների թիվն անցնում է 19000-ը: Շնորհակալություն ենք հայտնում այն հարյուրավոր կամավորներին և կազմակերպություններին, որոնք սեփական նախաձեռնությամբ մեծ ներդրում ունեցան այդ գործում: Այս ստորագրահավաքի և շարունակվող մյուս ակցիաների հիմնական դերակատարները ՀՀ քաղաքացիներն են, նրանք ովքեր ցանկանում են մասնակցել իրենց քաղաքում որոշումների կայացմանը: Նշենք նաև, որ Ուսանողական այգու աջակիցների թվում են Արթուր Մեսչյանը, Լևոն Արոնյանը, Ջիմ Թորոսյանը, Լևոն Վարդանյանը, Դավիթ Երևանցին և Երևանի մյուս իրական տերերը»:

Դիտվել է 1477 անգամ:
Print Friendly

Leave a Reply